Ախտորոշում
Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը: Դրանից բարձր ցուցանիշը խոսում է լյարդի գործունեության խանգարման մասին:
Պատճառները
Դրանք կարող են լինել ֆիզիոլոգիական պատճառներ և հիվանդության հետևանք: Ֆիզիոլոգիական պատճառներից են որոշ դեղերի անվերահսկելի ընդունումը, երկարատև սովը: Նորածինների մոտ կյանքի առաջին օրերին ընդհանուր բիլիռուբինը բարձր է դեռևս
չկարգավորված նյութափոխանակության արդյունքում: Դա անվտանգ է և սովորաբար անցնում է առաջին շաբաթվա ընթացքում:
Դեղնությունը երեխայի մոտ կարող է երկար պահպանվել, եթե կա մոր և երեխայի ռեզուս-կոնֆլիկտ: Այս իրավիճակն արդեն
վտանգավոր է և բուժում է պահանջում:
Պաթոլոգիական պատճառներ
- Լյարդի պաթոլոգիաներ – լյարդի ինֆեկցիոն ախտահարումներ, /վիրուսային հեպատիտ/
- կամ քրոնիկ ալկոհոլիզմի հետևանքով լյարդի ցիռոզ
- Լեղուղիների հիվանդություններ լեզաքարային հիվանդության ժամանակ
- Ներքին օրգանների օնկոլոգիա, որոնց ժամանակ խանգարվում է լեղու հոսքը
- Գենետիկ հիվանդություններ /Ժիլբերի հիվանդություն և այլն/
- Որովայնի քրոնիկ հիվանդություններ
- Բազմակի հեմատոմաներով վնասվածքներ /տրավմաներ/
Հիպերբիլիռուբինեմիայի ռիսկը բարձրանում է ոչ առողջ ապրելակերպի, ալկոհոլ օգտագործելու, ծխելու, սթրեսների դեպքում:
Պաթոգենեզ
Հիպերբիլիռուբինեմիան զարգանում է էրիթրոցիտների պաթոլոգիկ քայքայման, նրանց նորմալ գործունեության խանգարման, լյարդի կողմից գործունեության վատացման հետևանքով:
Ազատ /անուղղակի/ բիլիռուբինը տոքսիկ է լյարդի բջիջների համար: Լյարդում այն միանում է գլյուկորոնաթթվի հետ և վերածվում ոչ տոքսիկ ուղղակի բիլիռուբինի, որը հետո հեռանում է օրգանիզմից:
Դասակարգում
Տարբերում են ուղղակի և անուղղակի հիպերբիլիռուբինեմիա:
Ուղղակին առաջանում է լեղու արտահոսքի խանգարման արդյունքում, երբ ստամոքսի փոխարեն այն անցնում է արյան մեջ: Դա բնորոշ է լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի չարորակ գոյացություններին: Լինում է նաև լեղաքարային հիվանդության, քրոնիկ ալկոհոլիզմի, վիրուսային հեպատիտի հետևանքով առաջացած լյարդի ցիռոզի ժամանակ:
Անուղղակի բիլիռուբինը բարձրանում է էրիթրոցիտների արագացած քայքայման
հետևանքով: Դրա պատճառներն են՝ հեմոլիտիկ անեմիան, բարորակ հիպերբիլիռուբինեմիան:
Հիպերբիլիռուբինեմիայի ախտանշանները
Դեղին պիգմենտի մեծ քանակությունն առաջացնում է մաշկի և աչքերի սկլերաների մգացում: Դիտվում է նաև քիմքի և լեզվի հետին հատվածի դեղնություն:
Դեղնության արտահայտվածությունը կարող է տարբերվել տարբեր հիվանդություններից կախված: Լյարդի խնդիրների դեպքում լինում է նարնջագույն դեղնություն: Հեմոլիտիկ անեմիաների դեպքում մաշկը լիմոնագույն երանգ է ստանում, լեղուղիների գործունեության խանգարման դեպքում մաշկը կանաչա-դեղնավուն գույն է ընդունում:
Եթե բիլիռուբինը բարձրանում է հեմոլիտիկ անեմիայի հետևանքով, դիտվում են նաև գլխապտույտ, տենդ, անաշխատունակություն, սրտխփոց, զարկերակային ճնշման բարձրացում:
Վիրուսային հեպատիտը, լյարդի հիվանդությունները դեղնության հետ ունենում են նաև հետևյալ ախտանշանները.
- Ցավ ստամոքսում և աջ ենթակողում
- Սրտխառնոց
- Կղանքի փոփոխություն
- Բերանում մետաղական համ
- Ստամոքսում փքվածություն և ծանրություն անգամ քիչ սնունդ ընդունելիս
- Ախորժակի վատացում
Հիպերբիլիռուբինեմիայի ժամանակ կարող է լինել նաև պսիխոէմոցիոնալ խանգարում՝ գրգռվածություն, շուտ հոգնածություն, անքնություն:
Ախտորոշումը
Անհրաժեշտ է իրականացնել ընդհանուր զննում, որովայնի պալպացիա:
Նշանակվում են հետևյալ հետազոտությունները.
- Արյան և մեզի ընդհանուր հետազոտություն, բիոքիմիական հետազոտություն
- Որովայնի օրգանների ՈՒՁՀ
- Գենետիկ հիվանդությունների հայտնաբերման թեստեր
Հիպերբիլիռուբինեմիայի բուժումը
Բուժումը նշանակվում է ելնելով բիլիռուբինի բարձրացման պատճառից։ Այն իր մեջ ներառում է դեղորայքային բուժում և համապատասխան սննդակարգ:
Վիրուսային հեպատիտի դեպքում օգտագործվում են մանրէների գործունեությունը ճնշող միջոցներ, լեղու կանգով ուղեկցվող հիվանդությունների ժամանակ նշանակվում են լեղամուղներ:
Լեղաքարային հիվանդության ժամանակ կարող է վիրահատական միջամտության կարիք լինել:
Օգնող միջոցներից են ֆոտոթերապիան, ուլտրամանուշակագույն ճառագայթների օգտագործումը:
Սննդակարգ
Վիրուսային հեպատիտի, լյարդի ցիռոզի, լեղաքարային հիվանդության ժամանակ սննդակարգում սպիտակուցով հարուստ մթերքներ են ներառվում, իսկ ճարպի և ածխաջրատների քանակը պետք է սահմանափակել:
Կերակուրը պետք է օգտագործել տաք, խաշած վիճակում: Օրվա ընթացքում պետք է սնվել 5-6 անգամ:
Խորհուրդ է տրվում.
- Խաշած, ոչ ճարպոտ միս և ձուկ
- Հնդկաձավարի և վարսակի շիլա
- Թթվակաթնային մթերք և ոչ յուղոտ կաթնաշոռ
- Խաշած բանջարեղեն
- Օմլետ սպիտակուցներից
Որոշ մթերքներ պետք է սահմանափակել կամ բացառել. դրանք են՝ ապխտած, թթու դրած, մարինացված մթերքները, ճարպոտ միսը, լոբազգիները, պահածոները, քաղցրավենիքը, շոկոլադը, գազավորված ընպելիքները, սուր համեմունքները, թանձրուկները, արագ
սնունդը:
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն